Ամերիկայի Կոնֆեդերատիվ Նահանգների «Հանլի» սուզանավի անձնակազմը, որը չպարզված հանգամանքներում խորտակվել էր 1864 թվականին, կարող էր կործանվել պայթյունի ալիքի հետեւանքով, որը տեղի է ունեցել ԱՄՆ ՌԾՈւ-ի «Հաուսաթոնիք» առագաստանավի վրա հարձակման ժամանակ: Արդյունքները հրապարակվել են PLOS ONE ամսագրում, փոխանցում է Gazeta-ն:

Իր գոյության ընթացքում սուզանավը ընդամենը մեկ հարձակում է կատարել, որից հետո ջրասույզ է եղել: Անձնակազմի հիմնական մասը փրկվել է, 5-ի մարմինները հետագայում գտել են իրենց աշխատատեղերում՝ ակնհայտ է, որ մահանալուց առաջ նրանք նույնիսկ չեն փորձել փախչել: Երեք տարի գիտնականները փորձարկումներ են կատարել տորպեդներով, որոնք նման էին սուզանավում տեղադրվածներին: Նրանք պարզել են, որ անձնակազմի անդամներն ակնթարթորեն են զոհվել, երբ հարվածային ալիքն անցել է նրանց փափուկ հյուսվածքների, հատկապես ուղեղի եւ թոքերի միջով: Մարմինների հետազոտությունն անհնար է, երբ սուզանավը վերջապես հայտնաբերվել է, դրանք արդեն քայքայվել էին:

Ջրում հարվածային ալիքներն այնպես չեն շարժվում, ինչպես օդում, պարզաբանել են հետազոտողները: Զգալի դանդաղումը հանգեցրել է նրան, որ անձնակազմը դրանց ազդեցությանն է ենթարկվել մոտ 10 միլիվայրկյան: Ալիքը հավանաբար պայթեցրել է թոքերի հյուսվածքները՝ առաջացնելով ուժեղ արյունահոսություն:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ նավը խորտակվել է պայթյունի ժամանակ ստացած մեխանիկական վնասվածքների պատճառով, իսկ անձնակազմը զոհվել է թթվածնի պակասի պատճառով: