Կանադայում Գալիֆաքս քաղաքից ոչ հեռու ավիաշոուի ժամանակ հրդեհվել է Snowbirds խմբի օդանավերից մեկը, հաղորդում է CTV News-ը։
Նշվում է, որ դա տեղի է ունեցել վայրէջքից անմիջապես հետո։ Կրակը նկատվել է օդանավի քթամասի մոտ։ Դեպքի վայր են ժմանել երկու հրշեջ մեքենաներ, որոնք մրել են կրակը։
Հրդեհի հետեւանքով օդաչուն չի տուժել։ Նախատեսվում է, որ անձնակազմը կշարունակի մասնակցել ավիաշոուին, հաղորդում է Gazeta-ն։




























