Մեքսիկայի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան քննադատական գրառումներին՝ հայտարարելով, որ նրա հետ չի բանակցելու սոցցանցերի կամ լրատվամիջոցների օգնությամբ, հաղորդում է DW-ն:
Բացի այդ՝ Մեքսիկայի իշխանությունները հերթական անգամ ընդգծել են, որ դեմ են ԱՄՆ-ի հետ սահմանին պատի կառուցմանը եւ չեն պատրաստվում վճարել Թրամփի այդ ծրագրերի իրականացման համար:
Օգոստոսի 27-ին Թրամփը Twitter-ում երկու գրառում էր արել: Դրանցից մեկում նա նշել էր Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման անհրաժեշտության մասին, քանի որ այդ երկիրն «աշխարհում հանցավորության ամենաբարձր ցուցանիշն ունեցողներից է»: Նա նաեւ ընդգծել էր, որ դրա շինարարության համար Մեքսիկան պետք է վճարի:




























