Բնական հրդեհը սպառնում է Մակեդոնիայի Պրիլեպ քաղաքի մերձակայքի սարերում գտնվող յուրօրինակ վանքին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Нова ТВ-ն։
13-րդ դարի Տրեսկավեց լեռնային վանքը համարվում է ուղղափառ ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1280 մետր բարձրության վրա, կապված է բյուզանդական մշակույթի ու սերբական Նեմանիչ արքայատոհմի հետ։ Լույս երկուշաբթի գիշերը հայտնել են, որ վանքը հրդեհի սպառնալիքի ներքո է։
Արտակարգ ծառայությունները քննարկում են հրդեհի տարբերակը, տեղի բնակիչները պնդում են, որ տեսել են այրողներին։ Պրիլեպի քաղաքապետը ոստիկանությունից պահանջել է գտնել ու պատժել հանցագործներին։




























