Մեծ Բրիտանիայի հարավային ափին ի հայտ եկած «քիմիական ամպի» պատճառով 233 մարդ է տուժել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նրանց մոտ շնչառական, աչքերի հետ կապված խնդիրներ, սրտխառնոց է առաջացել: Բոլորը բուժօգնություն են ստացել:
Տեղի բնակիչներին կոչ են արել փակել տների դռներն ու պատուհանները: Սասեքսի իշխանությունները փորձում են պարզել «քիմիական ամպի» առաջացման պատճառները: Ենթադրվում է, որ այն քլորի ամպ է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ կազմով «քիմիական մշուշի» պատճառով Արեւելյան Սասեքսի Բիչի Հեդ լողափից տարհանել են հանգստացողներին:




























