Թուրքական Անթալիա նահանգի Կեմեր քաղաքի հանգստավայրերից մեկում ռուսաստանցի զբոսաշրջիկ է մահացել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Hürriyet-ը:
Պարբերականի տվյալներով՝ 45-ամյա տղամարդը հանգստի էր մեկնել ընտանիքի հետ: Նա վատ է զգացել, հետո կորցրել է գիտակցությունը: Հյուրանոցի աշխատակիցները շտապ օգնություն են զանգահարել, որը տղամարդուն հիվանդանոց է տեղափոխել: Սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Մահվան պատճառը չի նշվում: Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունից դեռեւս չեն մեկնաբանել դեպքը:
























