Հայաստանում արտադրական սարքավորումներն ու նյութերը սահմանին կազատվեն ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։ Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հաստատվեց այսօր՝ օգոստոսի 29-ին, Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը հայտարարեց, որ արտոնությունները կտրվեն միայն ներդրումային ծրագրերին, որոնք ավելի վաղ հավանության է արժանացրել կառավարությունը։ Դա կազատի վերահսկելու անհրաժեշտությունից, թե արդյոք այդ սարքավորումներն ու հումքն օգտագործում է տվյալ ընկերությո՞ւնը, թե՞ վերավաճառում է։
ԱԱՀ-ի թերագանձումից բյուջեն շուրջ 40 մլն դրամ կկորցնի (ավելի քան 80 մլն դոլար), բայց միայն մեկ տարի ժամկետով։ Դրա փոխարեն աստիճանաբար բյուջեում կհայտնվի ներդրումների շնորհիվ արտադրված նոր ապրանքի ԱԱՀ-ն։
Առաջարկվում է նաեւ արտոնություններ տրամադրել հետին թվով՝ արդեն ներկրված սարքավորումների համար։ Իսկ նրանց, որոնք հարկերը չեն վճարել, կառավարությունն առաջարկում է ժամանակավորապես ազատել նաեւ տուգանքներից:




























