Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 29-ին, ժամը 13։19-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հաղթանակի կամրջի տակ՝ «Երեւանյան գիշերներ» ռեստորանի մոտակայքում, այրվում է կենցաղային աղբ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, հետ է վերադարձվել:

Տեղանքի դժվարանցանելիության պատճառով հրդեհի օջախին մոտենալու համար անհրաժեշտ է եղել «Isuzu 1տ»:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ («Isuzu 1տ»):

Հրդեհը մեկուսացվել է ժ.14:04-ին: