Հայաստանում երեխաներին բիզնեսի եւ ֆինանսների հմտություններ կուսուցանեն: Օգոստոսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության բաժնի ղեկավար Աշոտ Արշակյանը:
260 ուսուցիչների համար վերապատրաստում է կազմակերպվել, նրանք այդ դասընթացը կանցկացնեն փորձնական ռեժիմով:
Միջին դասարաններում գործարար ջիղ կներարկեն մաթեմատիկայի եւ հասարակագիտության դասերին, իսկ 10-12-րդ դասարաններում՝ տնտեսագիտության:




























