Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է նաեւ 2017 թվականի նոյեմբերից հետո Գերմանիայի ներքին սահմանների վերահսկողության երկարաձգմանը, որը սահմանվել է 2015 թվականին:

«Ներկայիս իրավիճակից ելնելով՝ կարծում եմ, որ սահմաններին վերահսկողության անհրաժեշտություն ունենք»,- լրագրողներին ասել է նա Բեռլինում կայացած ամենամյա ամառային մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ այս թեման հիմնականը կլինի չորեքշաբթի Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ հանդիպման ընթացքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Մերկելը նշել է, որ Եվրոպայի երկրները «չեն լուծել միգրացիոն քաղաքականության վերաբերյալ տնային աշխատանքը» եւ ԵՄ-ին համախմբվածության կոչ է արել: