Սիրիայի ընդդիմությունը պետք է հրաժարվի վերջնագրերից՝ երկրում իրադրությունը կարգավորելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմությունն իրատեսական վարվի, հրաժարվի վերջնագրերից, որոնք չեն համապատասխանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հավանության արժանացած կանոններին: ԱԽ-ն որոշել է, որ Սիրիայի ճակատագիրը պետք է վճռեն իրենք՝ սիրիացիները: Այնտեղ որեւէ նախապայման չկա»,- ԱՄԷ-ում կայացած բանակցությունների արդյունքներով հրավիրած ասուլիսում ասել է Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ակնկալվում է, որ Սիրիայի հարցով բանակցությունների նոր փուլն Աստանայում կանցկացվի սեպտեմբերին: