Ղրղզստանի նախագահական մրցապայքարին մասնակից 24 թեկնածուներից 5-ը ենթարկվել կամ ենթարկվում են քրեական պատասխանատվության։ Այս մասին օգոստոսի 29-ին լրագրողներին հատնել է ԿԸՀ ղեկավար Նուրժան Շայլդաբեկովան։
Շալյդաբեկովան նշել է, որ ընտրապայքարում մնացած 24 թեկնածուներից 5-ը ենթարկվել կամ ենթարկվում են քրեական պատասխանատվության։ «Երկու թեկնածուները նախկինում դատապարտված են։ Մեկի դատվածությունը հանված է, մյուսի հարցը հստակեցվում է»,-«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է նա։
ԿԸՀ-ի ղեկավարը հստակեցրել է, որ ընտրապայքարի 24 մասնակիցների թվում է նաեւ այժմ մեկուսարանում գտնվող ընդդիմության առաջնորդ Օմուրբեկ Թեքեբաեւը։
Գործող նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 1-ին։ Համաձայն սահմանադրության՝ նա չի կարող կրկնակի առաջադրվել։
Ղրղզստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 15-ին։




























