Գերմանիայում Սաքսոնիայի հողերի լանդթագը (շրջանային խորհրդարան) որոշել է «Այընտրանք Գերմանիայի համար» կուսակցության նախագահ Ֆրաուկե Պետրիին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից: Այս մասին հայտնել է Tagesspiegel պարբերականը՝ վկայակոչելով լանդթագի պատգամավոր Քրիստիանա Շուլցեին:
Ավելի վաղ Սաքսոնիայի լանդթագի պատգամավորական անձեռնմխելիության հարցերով հանձնաժողովը միաձայն հրահանգել է Պետրիին անձեռնմխելիությունից զրկել Դրեզդենի դատախազության հարցման հիման վրա:
Պետրիին կասկածում են հանձնաժողովին կեղծ ցուցմունքներ տալու մեջ, որը ստուգում էր 2014 թվականի ընտրարշավի ֆինանսավորումը: Դատախազությունը մոտ մեկ տարի պատգամավորի նկատմամբ հետաքննություն է անցկացնում:




























