Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցով հատուկ դեսպան կնշանակի: Օգոստոսի 29-ին նա այս մասին հայտնել է Փարիզում Ֆրանսիայի դեսպանների ամենամյա խորհրդակցության ժամանակ:
Նրա խոսքով՝ Ֆրանսիան միգրացիոն խնդրին հատուկ նշանակություն է տալիս: Նախագահը նշել է, որ դեսպանը «կզբաղվի միգրացիոն հարցերի հետ կապված բոլոր բանակցությունների համակարգմամբ»: «Միգրանտներին ընդունելը մեր մարդասիրական պարտքն է: Սա պատվի հարց է»,- հայտարարել է Մակրոնը: Նրա խոսքով՝ «միգրացիոն խնդիրը դարձել է գլխավոր մարտահրավերներից մեկը, որին վերջին տարիներին մեծ թվով երկրներ են բախվել»:




























