Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը օգոստոսի 29-ին առաջին անգամ ամերիկայն ռազմաբազաների տարածքներում մասնակցել են «Փեթրիոտ» PAC-3 հրթիռ որսող կառավարվող համակարգերի զորավարժություններին, ինչը ժամանակի առումով համընկել է Հյուսիսային Կորեայի նոր բալիստիկ հրթիռների փորձարկումներին, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:

Հյուսիսկորեական հրթիռն անցել է Ճապոնիայի տաևրածքով եւ խփվել է՝ իր թռիչքն ավարտելով Խաղաղ օվկիանոսում Հոկայդո կղզուց 1180 կմ հեռավորությամբ:.

Զորավարժություններն անցկացվել են Տոկիոյից ոչ հեռու «Յոկոտա» եւ Յամագուտա պրեֆեկտուրայի «Իվակունի» ԱՄՆ ռազմաբազաներում: Սրանից բացի, սեպտեմբերի 7-ին նույնպիսի զորավարժություններ են նախատեսված Աոմորի պրեֆեկտուրայի «Միսավա» բազայում: