Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնություններն այլընտրանք չունեն: Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է օգոստոսի 29-ին կայացած Ֆրանսիայի դեսպանների ամենամյա խորհրդակցության ժամանակ, որը տեղի է ունեցել Փարիզում:
«Մենք Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրին այլընտրանք չունենք»,- ասել է Մակրոնը՝ նշելով, որ «համաձայնությունները լավն են, սակայն դա չի նշանակում, որ դրանք չեն բարելավվի»: Մակրոնն ընդգծել է, որ «2015 թվականի համաձայնագիրը թույլ է տալիս Իրանի հետ կառուցողական եւ պահանջկոտ երկխոսություն հաստատել»,- փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:




























