Մոսկվայում հյուրանոցներից մեկում ոստիկանությունը ձերբակալել է գործարար եւ Դաշնային խորհրդի նախկին անդամ Ումար Ջաբրայիլովին։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

«Գործարար Ջաբրայիլովը գիշերը ձերբակալվել է քաղաքի կենտրոնի հյուրանոցներից մեկում»,- ասել է աղբյուրը։

«Ինտերֆաքս»-ի աղբյուրի համաձայն՝ Մոսկվայի ժամանակով 4։00-ի սահմաններում հյուրանոցի անձնակազմից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ մի տղամարդ ատրճանակով կրակ է բացել։ Կրակողը՝ Ջաբրայիլովը, ձերբակալվել է։

«Նրան ներքին գործերի վարչություն են տեղափոխել, ընթացքի մեջ է քերական գործ հարուցելու գործընթացը»,- հավելել է նա։