Կատարը ողջունում է Դոհայի եւ Պարսից ծոցի երկրների միջեւ ճգնաժամի հարցում Ռուսաստան դիրքորոշումը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո այս մասին հայտարարել է Կատարի ԱԳ նախարար Մուհամմադ բեն Աբդուռահման ալ Թանին:

«Մենք խոսել ենք նաեւ ծոցի ճգնաժամի հարցում Ռուսաստանի դիրքորոշման մասին. հարկավոր է հնարավորինս արագ դադարեցնել ճգնաժամը, սատարել Քուվեյթի էմիրի ջանքերը, պահպանել համագործակցության խորհրդի միասնականությունը: Կատարը ողջունում է սա եւ երախտագիտություն հայտնում Ռուսաստանի նախագահին այս դիրքորոշման համար»,- ասել է ալ Թանին, գրում է ՌԻԱ Նովոստին: