Բալթյան նավատորմում հայտարարել են մարտունակությունը ստուգելու մասին։ Այս մասին ասել է Ռուսաստանի արեւմտյան շրջանի ներկայացուցիչ Ռոման Մարտովը։

Ստուգման են ենթակա ավելի քան երկու հազար մարդ, ներառյալ՝ 11-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները։ «Ստուգումների շրջանակում Բալթիկ ծով են դուրս եկել ավելի քան 700 մարտական ու օժանդակ միավորներ, ներառյալ՝ կորվետներ, մեծ դեսնատային նավեր, փոքր հրթիռային նավեր ու մոտորանավակներ»,-ասել է Մարտովը։

Ստուգումների նպատակն է նավատորմի՝ պատրաստականության ավելի բարձր մակարդակի դուրս գալը եւ հերթապահ ուժերի վիճակը գնահատելը։