Ղարաբաղյան խնդրի լուծումը հնարավոր է միայն Ադրբեջանի կապիտուլյացիայի պայմանով: Օգոստոսի 30-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց 90-ականներին սկզբին Ղարաբաղյան պատերազմի մասնակից, «Կոհնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոհնիձորի Արո):

Նրա խոսքով՝ Ադրբեջանի կապիտուլյացիան միակ միջոցն է Բաքվին ստիպելու հրաժարվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր հավակնություններից:

«Քանի որ երկու կողմում էլ արյուն է հեղվել, անկախ միջազգային ուժերի միջամտությունից, անկախ դավադրություններից, անկախ ռազմա-քաղաքական բլեֆից, որոնց մենք մշտապես բախվում ենք, դա պետք է տեղի ունենա միայն եւ միայն ադրբեջանական կողմի կապիտուլյացիայի մասին ակտի ստորագրումից հետո, որը պատերազմը տանուլ է տվել»,- պարզաբանեց «Կոհնիձոր» ջոկատի հրամանատարը: