ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հեռախոսազրույց է անցկացրել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ, որի ժամանակ արաբական երկրներին կոչ է արել գտնել Պարիսց ծոցի ճգնաժամի դիվանագիտական լուծումը։ Այս մասին ասվում է Սիտակ տան հայտարարությունում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Նախագահը Կատարի շուրջ ծավալված վեճի բոլոր կողմերին կոչ է արել դիվանագիտական լուծում գտնել, որը ելնում է Էր Ռիադում ստանձնած նրանց պարտավորվածություններից՝ ահաբեկչության դեմ պայքարում միասնականությունը պահպանելու նպատակով»,- նշվում է փաստաթղթում։

ԱՄՆ առաջնորդն ու սաուդյան թագավորը քննարկել են «սպառնալիքը, որը տարածաշրջանի համար ներկայացնում է Իրանը», ինչպես նաեւ «ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը, ահաբեկչության ֆինանսավորումը դադարեցնելն ու ծայրահեղական գաղափարախոսության դեմ պայքարը»։

Կատարի եւ արաբական պետությունների հարաբերություններում ճգնաժամը շարունակվում է ամռան սկզբից։ Հունիսի 5-ին Բահրեյնը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան եւ մի քանի այլ պետություններ խզեցին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ։