Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Լուիս Վիդեգարայը հայտարարել է, որ երկիրը կհրաժարվի Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցություններից (NAFTA-ն միավորում է Մեքսիկան, ԱՄՆ-ն ու Կանադան), եթե ԱՄՆ-ն սկսի համաձայնագրից դուրս գալու գործընթացը, փոխանցում է Reuters-ը։ 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է սկսել նշված պայմանագիրն անվավեր ճանաչելու գործընթացը, մինչեւ Թրամփի պնդմամբ սկսված NAFTA-ի շուրջ բանակցությունների ավարտը։

«Ո՛չ»,- հայտարարել է նախարարը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Մեքսիկան կշարունակի բանակցությունները, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսի առեւտրային համաձայնագրից երկրի դուրս գալու գործընթացը։