Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի թիմը, որը զբաղվում է Ռուսաստանի հետ կապերի գործի հետաքննությամբ, սերտորեն համագործակցում է Նյու Յորք նահանգի գործընկերների հետ, մասնավորապես՝ գլխավոր դատախազ Էրիկ Շնեյդերմանի։

Նրանք հետաքննում են Թրամփի նախընտական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթի գործը եւ նրա հանցագործությունների ապացույցներ ունեն։ Այս մասին հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով աղբյուրներին։ 

Ըստ պարբերականի՝ երկու թիմերն էլ տվյալներ ունեն Մանաֆորթի ֆինանսական հանցագործությունների մասին՝ ներառյալ փողեր լվանալու դեպքերը։ Politico-ն նշում է, որ այդ տեղեկությամբ Մյուլերի ձեռքում կլինեն Մանաֆորթի ճնշման լծակները՝ հետաքննության հետ ավելի ակտիվ համագործակցել ստիպելու համար։ 

Մյուլերի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել պարբերականի տվյալները։