Բնապահպանության նախարարությունն ունի մոնիտորինգի կենտրոն, որն իրականացնում է նմուշառումներ, որոնց հիման վրա ծծմբական թթվի, նատրիումի երկօքսիդի հետ կապված ցուցանիշները հրապարակել է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Դիտարկմանը, որ որոշ քիմիկոսներ պնդում են, որ ծծմբի երկօքսիդի փորձաքննություն անելու անհրաժեշտություն չկար, այսինքն արվել են փորձաքննություններ, որոնք էթինոլ լաքի բաղադրության հետ առնչություն չունեն, Արծվիկ Մինասյանն ասաց. «Ոչ թե պետք է կարծիքներ լսել, այլ փորձաքննության արդյունքների հիման վրա դատել: Մենք թե ածխաթթու գազի վերաբերյալ ենք հրապարակում արել, թե թթմբական թթվի, թե նատրիումի երկօքսիդի: Եթե այլ լրացուցիչ կոմպոնենտներ կան... ցավոք, մեր համակարգը այդքանն է թույլ տալիս: Եթե հավելյալ տվյալներ են պետք, անշուշտ, միշտ էլ անհրաժետ է, բայց մեր կարողականությունն այսօր այսքանն է»:

Նախարարի խոսքով, կա կառավարության կողմից հաստատված նորմատիվ ակտ, որտեղ սահմանված են թույլատրելի նորմաները մարդու առողջության տեսակետից:

Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Նաիրիտի» նախկին աշխատակից, քիմիկոս Հրաչիկ Միրզոյանը նախօրեին հայտարարել էր, որ իրականում թերայրում է կատարվել, որի արդյունքում մուր է եղել, հետեւաբար՝ պետք է առաջանար շմոլ գազ՝ ածխածնի օքսիդ, բայց կատարված անալիզների մեջ այդ բաղադրիչը չի մտել: