ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման եւ Երեւանի փրկարարական վարչություններում, ինչպես նաեւ Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի ու Սյունիքի հրշեջ-փրկարարական ջոկատներում:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Դավիթ Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության ՀԿՄԿԳ բաժնի պետ Արման Խաչիկյանին շնորհվել է փ/ծ գնդապետի, Աղետների բժշկության կենտրոնի ուսումնական բաժնի պետ Արթուր Մանուկյանին եւ Երեւանի փրկարարական վարչության Արաբկիր բաժնի թիվ 5 ՀՓՋ հրամանատար Հենրիկ Սիմոնյանին փ/ծ փոխգնդապետի, Երեւանի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման բաժնի հրահանգիչ Կարեն Բուլղադարյանին, ԲՆԱՀՎԿՎ ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական մոնիտորինգի բաժնի հրահանգիչ Ռուդոլֆ Ավանեսյանին ու Երեւանի փրկարարական վարչության Կենտրոն բաժնի թիվ 1 ՀՓՋ հրամանատար- բաժնի պետի տեղակալ Արթուր Դարբինյանին շնորհվել է փ/ծ մայորի կոչում: