2018 թվականին Հայաստանի կառավարությունը վարկեր կսուբսիդավորի՝ 1.350 հեկտարի համար հակակարկտային ցանցեր տեղադրելու համար: ՀՀ կառավարության օգոստոսի 31-ի նիստում ներկայացնելով սուբսիդիաների ծրագիրը՝ այս մասին հայտնեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Ծրագիրը կմեկնարկի 2018 թվականին: Իրենց այգիները պաշտպանել ցանկացող այգեգործներն ու խաղողագործները ցանցերի գնման վարկեր կստանան ընդամենը 2% տոկոսադրույքով (14%-ից 12%-ը կսուբսիդավորի պետությունը), 7 տարի ժամկետով:
2018-ին ակնկալվում է 6,2 մլրդ դրամի նման վարկ տրամադրել, որոնց համար շուրջ 700 մլն դրամի սուբսիդիա կհատկացվի: Նախարարի խոսքով՝ 45%-ով կարկուտի վնասի դեպքում 7 տարում այն 2.6 անգամ կգերազանցի ցանցերի արժեքը, 30% վնասի դեպքում՝ 70%-ով:
Բացի այդ, այգիների տարածքն այնքան մեծ է, որ կարող է շահեկան լինել տեղում ցանցերի արտադրությունը: «Մի քանի ներդրողներ արդեն կապվել են մեզ հետ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առաքելյանը:




























