Zangi-ն նոր ուսումնական տարվա կապակցությամբ ստիկերների նոր փաթեթներ է թողարկում անգլերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեց Zangi-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռուզաննա Փիլոսյանը, փաթեթներում կան 23 թեմատիկ ստիկեր: Ստիկերները ունեն նաև մեկնաբանություններ, որոնք տարածված են ուսումնական առօրյայում: «Հուսով ենք, որ մեր թիմի առաջարկած ստիկերները դուր կգան աշակերտներին ու ուսանողներին, ու հաճախ օգտագործելի կլինեն»,- ասաց նա՝ նշելով, որ Zangi-ին ունի խմբային չաթի մինչև 50 մասնակիցների հնարավորություն:

Ըստ Փիլոսյանի՝ այդ հնարավորությունը կարելի է օգտագործել դասարանների կամ լսարանի անդամների, դասախոսների և ուսուցիչների միջև արագ կապի համար:

«Ուսումնական տարվա առաջին օրը միշտ էլ խառնաշփոթ է լինում: Մեկը չի հասցնում գրքերի ցնակը ճշտել, մյուսը՝ դասացուցակը, ուրիշները լսարանների տեղը չեն գտնում: Zangi-ի խմբային չաթը լավ հնարավորություն է կապի մեջ լինել բոլորի հետ, ու տարածել ձեռք բերված ինֆրոմացիան»,- նշեց նա:

Տեղեկացնենք, որ Zangi մեսինջերը միակն է,որը թողարկում է հայկական ստիկերների ու հայերեն հաճախ օգտագործվող արտահայտությունների շարք: Zangi-ի հայերեն թողարկած ուսումնական ստիկերները թվով 6-րդն են: Մեսինջերը ապագայում նախատեսում է թողարկել Գյումրիի բարբառով ստիկերներ: 

Android համակարգ օգտագործողները կարող են Zangi-ն ներբեռնել այս հղումով, իսկ iOS օգատերերն այս հղումով: