Հայաստանն այն երկրներից է, որը պետք է մեծ թվով խնդիրներ լուծի՝ ունենալով չափազանց սահմանափակ ֆինանսական հնարավորություններ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց կրթական ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ պատասխանելով Հայաստանի կրթական համակարգի խնդիրների վերաբերյալ հարցին:
Փորձագետի տեսանկյամբ՝ Հայաստանն առաջիկա տարիներին կմնա նույն վիճակում, ինչ հիմա:
«Հնարավոր է՝ կրթության հատկացումները մեծանան, բայց Հայաստանը առաջիկայում կշարունակի մնալ այնպիսի երկիր, որը ստիպված կլինի շատ խնդիրներ փոքր միջոցներով լուծել: Սակայն սա հնարավոր է միայն այն դեպքում, երբ դու իսկապես խելացի եւ անձնազոհ ես աշխատում»,- պարզաբանեց Խաչատրյանը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է հրաժարվի «կոռուպցիոն մտածելակերպից»:




























