Այս տարվանից լուծարված 13 դպրոցների շենքերը դատարկ են մնալու. դեռեւս պատկան մարմինները չեն հայտնում, թե այդ շենքերը ինչի համար են ծառայեցվելու:

Նշենք, որ հինգ շենք Երեւանում է դատարկվելու: Առայժմ հայտնի է Էրեբունի վարչական շրջանում գտնվող Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 դպրոցի շենքի ճակատագիրը: Այս շենքում մտադրվել են տեղափոխել Գնահատման եւ թեստավորման կենտրոնը: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է նաեւ 16 դպրոցի տնօրեն Անահիտ Կիրակոսյանը:

Վերջինս ասել է, որ ինքն էլ է նման տեղեկություններ լսել:

Հիշեցնենք, որ այս դպրոցը վերամիավորվել է էրեբունի վարչական համայնքի թիվ 43 դպրոցի հետ, իսկ գործունեությունը շարունակվելու է 43 դպրոցի շենքում: