Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մոտ մեկ տարի է՝ ինչ մշակույթի նախարարի պաշտոնն է զբաղեցնում, սակայ դեռ շտկելու ենթակա խնդիրների չի բախվել  ոլորտում, որոնք ժառանգել է նախորդից: NEWS.am-ի հետ զրույցում  Արմեն Ամիրյանն ասել է, որ աշխատանքի ուղղությունն է փոխել:  

«Ես բազմիցս հայտարարել եմ, նախորդի արածը շտկելու կարիք չկա, ես երբեք գնահատական չեմ տա, որովհետեւ մենք ընդամենը սպեկտրի փոփոխություն ենք արել, որը չի կարելի համեմատել այն սպեկտրի հետ, որը եղել է մինչեւ այդ:  Մենք ուրիշ ուղղությամբ ենք աշխատում: Շեշտադրումներն են փոխվել, դրա համար ես գնահատական չեմ կարող տալ: Նա իսկապես ֆունդամենտալ աշխատանք է արել այդ ուղղության մեջ»,-ասել է նա:

Այդուամենայնիվ, նախարարն ասել է, որ լսում է նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի խորհուրդները, բայց անում է այնպես՝ ինչպես նպատակահարմար էգտնում: 

«Ես խորհուրդը լսում եմ, բայց անում եմ այնպես, ինչպես որ հարմար եմ գտնում, խորհուրդը ուղղակիորեն գործածել,դա նշանակում է ոչինչ չանել»,-ընդգծել է նա: