ԲՐԻԿՍ երկրների առաջնորդները միջազգային հանրությանը կոչ են արել լայն միջազգային հակաահաբեկչական կոալիցիա ստեղծել եւ աջակցել են ՄԱԿ-ի համակարգող դերին, նշված է ԲՐԻԿՍ երկրների առաջնորդների գագաթնաժողովում ընդունված հռչակագրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում լայն միջազգային հակաահաբեկչական կոալիցիա ստեղծել եւ այս կապակցությամբ աջակցում ենք այս ոլորտում ՄԱԿ-ի կենտրոնական համակարգող դերին»,- նշված է փաստաթղթում:
Հռչակագրում ընդգծվում է, որ «ահաբեկչության դեմ պայքարը պետք է վարվի միջազգային իրավունքի համաձայն՝ ներառյալ ՄԱԿ Կանոնադրությունը, փախստականների իրավունքների ոլորտում միջազգային նորմերը եւ միջազգային հումանիտար իրավունքը, մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները»:
«Մենք դարձյալ հաստատում ենք ՄԱԿ հակաահաբեկչական գործունեության արդյունավետությունը մեծացնելու մեր պարտավորությունը, այդ թվում՝ ՄԱԿ համապատասխան հաստատությունների համագործակցության եւ համակարգման ոլորտներում՝ ներառյալ ահաբեկիչների եւ ահաբեկչական խմբերի ցուցակները կազմելու, նաեւ անդամ երկրներին տեխնիկական օգնության տրամադրելու: Մենք կոչ ենք անում արագ ավարտել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համընդգրկուն կոնվենցիայի շուրջ աշխատանքները եւ ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովում դրա ընդունմանը»,- նշված է փաստաթղթում:



























