ԲՐԻԿՍ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա ՀԱՀ-ում 2018 թվականին։

ԲՐԻԿՍ-ի կազմում ներառված են արագ զարգացող հինգ երկրներ՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանն ու Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ 2009 թվականից խումբը յուրաքանչյուր տարի գագաթնաժողով է կազմակերպում, որոնց ընթացքում տնտեսական համագործակցության, բնապահպանական, կրթական եւ ենթակառուցվածքային նախագծերի հարցեր են քննարկվում։