«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ «Կաթնաղբյուր» 5-րդ ջրատարի  վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 4-ին ժամը 14.30-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը ժամը 11.00-ն կդադարեցվի  հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

Նոր Նորք վարչական շրջանի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ եւ 9-րդ զանգվածների, Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի,

Ավան վարչական շրջանի,

Նորք-Մարաշ վարչական շրջանի,

Էրեբունի վարչական շրջանի` Մուշավան թաղ. 1-ից-4-րդ, 10-րդ փողոցների, Վարդաշենի 5-րդ փողոցի եւ նրբանցքի, 9-րդ փողոցի, Սարի Թաղի 1-ից-28 փողոցների եւ նրբանցքների, Դավիթ Բեկ փողոցի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: