Օգոստոսի 21-ից մինչեւ սեպտեմբերի 3-ը ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կամ անձանց կողմից Հացիկ գյուղի տներից մեկից գողություն է կատարվել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, հանցագործը կամ հանցագործները նշված տան հողամասից գողացել են 90 սմ տրամագծով մոտ 60 մետր մետաղական խողովակ, 450 մետր էլեկտրահաղորդալար, այնուհետեւ կոտրել են վագոն-տնակի պատուհանի ապակին եւ այնտեղից տարել այլ իրեր։
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, 35-ամյա Էդգար Դանիելյանին։
Արմավիրի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ:


























