ՀՀ կրթության եւ գիտության նախարարի համապատասխան հրամանով հաստատվել է  2017-2018 ուստարվա արձակուրդների ժամանակացույցը:

Ըստ այդմ, 3-12-րդ դասարաններում սովորողներին կտրվի՝

աշնանային արձակուրդ՝ 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ,

ձմեռային արձակուրդ՝ 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 7-ը ներառյալ,

գարնանային արձակուրդ՝ 2018թ. մարտի 26-ից ապրիլի 1-ը ներառյալ:

1-ին դասարանցիների

աշնանային արձակուրդները տրվում են 2017թ. հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 5-ը ներառյալ,

ձմեռայինը՝ 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 21-ը ներառյալ,

գարնանայինը՝ 2018թ. մարտի 19-ից ապրիլի 1-ը ներառյալ:

2-րդ դասարանցիներն

աշնանային արձակուրդ կգնան 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ,

ձմեռային արձակուրդ՝ 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 21-ը ներառյալ

գարնանային՝ 2018թ. մարտի 26-ից ապրիլի 1-ը ներառյալ: