Եվրասիական տնտեսական միության քննադատները միշտ չեն հասկանալով քննադատում, այլ հաճախ անում են դա պատվերով։ Սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Հայաստանի նախկին Գերագույն խորհրդի նախագահ Աղասի Արշակյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն ամենասկզբից պետք է անդամակցեր ԵՏՄ–ին, առանց ավելորդ ժամանակ կորցնելու։ «Աշխարհում ընթացող ցանկացած գործընթաց հիմա միայն մեկ նպատակ է հետապնդում՝ շուկա գրավել»,– ասել է Արշակյանը՝ հավելելով, որ որպես ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության արդյունք՝ կարելի է դրական, շոշափելի տեղաշարժեր նկատել՝ չնայած բոլոր դժվարություններին։