Արդշինբանկն առաջինը թողարկեց «АrCa – Мир» չիպային վճարային քարտերը, որոնք սպասարկվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում:
Ինչպես նշվել էր նախագիծն իրականացնողների կողմից, այս համատեղ քարտերի թողարկման եւ սպասարկման հիմնական նպատակը երկու երկրների քաղաքացիներին բարձրորակ ծառայությունների մատուցումն է, անկանխիկ վճարումների զարգացումը եւ ազգային վճարային համակարգերի քարտային գործարքների սպասարկման աշխարհագրության ընդլայնումը:
«Արդշինբանկն այսօր պաշտոնապես մեկնարկում է «АrCa – Мир» վճարային քարտերի տրամադրման եւ սպասարկման գործընթացը: Լինելով Հայաստանի առաջատար բանկերից մեկը՝ մենք առաջինն ենք մեկնարկում այս քարտերի թողարկումը: Հարկ եմ համարում հիշեցնել, որ դեռեւս սույն թվականի հուլիս ամսից սկսած Արշինբանկի բոլոր բանկոմատները լիովին սպասարկում են «Мир» վճարային քարտերը», - նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:
«АrCa – Мир» քարտերի սակագների, ինչպես նաեւ տրամադրման պայմանների մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ հետեւյալ հղմամբ՝ , զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին կամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր» ծառայությունից:




























