Բրազիլիայի ոստիկանությունը երկուշաբթի թմրավաճառների ցանցի 80 անդամների ձերբակալելու գործողություն է իրականացրել, որոնք, իշխանությունների խոսքով, անցյալ տարի մաքսանենգ միջոցներով փորձել են 6 տոննա կոկաին Եվրոպա ուղարկել։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։

Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը հայտարարել է, որ հանցախումբը լատինաամերիկյան երկրներից թմրանյութերի համար որպես միջանկյալ կետ Սան Պաուլու նահանգի Սանտուս նավահանգիստն է օգտագործել, որտեղից այն պետք է Եվրոպա ուղարկվեր։

Նշվում է, որ գործողությանը ոստիկանության ավելի քան 800 աշխատակից է մասնակցել։ Կեսօրին իրավապահները ձերբակալել են 80 մարդու։ Գործակալության տվյալներով՝ ավելի քան մեկ տարի տեւած հետաքննության ընթացքում ոստիկանները բրազիլական երեք նավահանգիստներում կոկաին են առգրավել եւ թմրանյութերի հնարավոր մաքսանենգության մասին մի քանի եվրոպական երկրների իշխանությունների զգուշացրել։