Եթե իշխանությունները ցանկանային ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի գործունեությունը սահմանափակել, նրան պետական միջոցներ չէին հատկացնի, նա, սակայն, ստացել է դա, ինչը փոքր գումար չէ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սերեբրեննիկովը պետական միջոցներ է ստացել, ինչը վկայում է, որ ոչ մի գնաքննություն, ոչ մի ճնշում, ոչ մի բան չկա: Պարզապես պետական միջոցներ չէին հատկացնի եւ վերջ, եթե ցանկանային նրա ստեղծագործական գործունեությունը սահմանափակել»,- ասել է ՌԴ նախագահը:
«Քննությունը հարցեր ունի՝ կապված միայն բյուջեի միջոցները ծախսելու օրինականության հետ, եւ խոսքը մեծ գումարի մասին է: Եթե նայեք, կառավարության գծով ֆինանսավորումը գրեթե 300 մլն է, իսկ Մոսկայի կառավարության գծով՝ 700 մլն, 2-3 տարում»,- հավելել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ խոսքը վերաբերում է պատկառելի գումարին:

























