EasyJet ավիաընկերության օդանավի՝ Փարիզ-Գլազգո թռիչքը մեկ օրով հետաձգվել է այն պատճառով, որ նախորդ չվերթի ուղեւորներից մեկը օդանավի սրահում կարիճ է նկատել:

Միջատին սեպտեմբերի 4-ին նկատել են EZY6883-ի Գլազգոյից Փարիզի  «Շառլ դը Գոլի» օդանավակայան չվերթի ժամանակ, հայտնում է ВВС-ն:

Ավիաընկերությունը որոշել է օդանավը հակառակ չվերթով չուղարկել մինչեւ սրահը պատշաճ կերպով ախտահանվի:

Ուղեւորներին հյուրանոցներում են տեղավորել: