Իրավապահները պարզել են սեպտեմբերի 3-ին Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 29 շենքի դիմաց կրակոցներ արձակած, այնուհետեւ փախուստի դիմած կասկածյալի ինքնությունը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նա Արտաշատ քաղաքի բնակիչ 31-ամյա Գոռ Ս.-ն է, ով այդ օրը, ժամը 15։00-ի սահմաններում իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայի միջից գազային ատրճանակից մի քանի անգամ օդ է կրակել։

Դեպքի վայր ժամանած Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են գազային ատրճանակի 3 պարկուճ։

Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ Գոռ Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ։