Հնդկաստանի Մահարաշթրա նահանգում  Գանեշա աստծուն նվիրված փառատոնի ժամանակ 12 մարդ է զոհվել, երբ աստվածության արձանիկները ջուրն են ընկղմել,  հաղորդում է IANS գործակալությունը։

Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Պունա քաղաքում, որտեղ 4 մարդ է զոհվել։

Իմաստության եւ բարօրության աստված Գանեշայի տոնը Հնդկաստանում նշվում է օգոստոսին կամ սեպտեմբերին։ Այս տարի փառատոնը սեպտեմբերի 5-ին է սկսվել։ Ըստ ավանդույթի՝ հավատացյալները Գանեշա աստծու արձանիկներ են գնում, մի քանի օր շարունակ դրանց երկրպագություն մատուցում, որից հետո դրանք ընկղմում են ջուրը, հաճախ՝ գետը կամ լիճը։