ԵՄ գերագույն դատարանը մերժել է Սլովակիայի եւ Հունգարիայի բողոքները՝ կապված փախստականներին ընդունելու պարտադիր քվոտաների մասին միգրացիոն ծրագրերի հետ:

DW-ն հայտնում է, որ Եվրոպական դատարանը ուժի մեջ է թողել ԵՄ-ի իրավունքը՝ ազգային կառավարություններին հրամայել ապաստան փնտրող անձանց ընդունելու պարտավորություն ստանձնել՝ նշելով, որ «այս մեխանիզմը Հունաստանին եւ Իտալիային իրականում կօգնի հաղթահարել 2015 թվականի միգրացիոն ճգնաժամի հետեւանքները եւ համաչափ է»:

Սա նշանակում է, որ Հունգարիան, Սլովակիան եւ մյուս անդամ երկրները կարող են տուգանքների բախվել, եթե հրաժարվեն քվոտաների համակարգին հետեւելուց:

Պարտադիր քվոտաների համակարգը ԵՄ անդամ երկրների մեծ մասի կողմից հաստատվել է 2015 թվականի սեպտեմբերին, սակայն Սլովակիան, Չեխիան, Ռումինիան եւ Հունգարիան այն մերժել էին: Լեհաստանն այս ծրագրին աջակցել էր, սակայն ավելի ուշ դրա դեմ էր հանդես եկել: