Հունգարիան «անընդունելի ու տխուր» է անվանել Եվրոպական դատարանի վճիռն այն մասին, որ միության անդամները պարտավոր են ընդունել ապաստան փնտրող փախստականներին ու անձանց,  փոխանցում է Reuters-ը։

«Եվրոպական դատարանի այսօրվա վճիռը Հունգարիան սարսափելի ու անպատասխանատու լինել է համարում»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Պիտեր Սժիժարտոն։

«Այդ վճիռն ամբողջ Եվրոպայի անվտանգությունն ու ապագան սպառնալիքի տակ է դնում»,-հավելել է նա։ Սժիժարտոն նշել է, որ որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի եւ իրավական ու պրոֆեսիոնալ հիմք չունի։ «Քաղաքական գործիչները բռնանում են եվրոպական օրենքների եւ արժեքների վրա»,-ասել է նա։