Հայաստանում 2017–ին աննախադեպ շատ անտառներ են այրվել։ Այս մասին սեպտեմբերի 6-ին ԱԺ–ում լրագրողներին ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

Նա հիշեցրել է, որ այս տարի բռնկումներ են եղել Հայաստանի գրեթե բոլոր անտառային շրջաններում։ Հակառակորդի գործողությունների պատճառով հրդեհ է  եղել «Զանգեզուրի» արգելոցում։ Հրդեհներ են գրանցվել «Սեւան» եւ «Դիլիջան» ազգային պարկերում եւ Խոսրովի արգելոցում։ Տարին շատ ծանր էր, եւ մենք ջանքեր կգործադրենք, որպեսզի հնարավորինս վերականգնենք վնասը։ «Իրավապահ մարմիններն անում են հնարավոր ամեն բան, որպեսզի պարզեն, թե որ դեպքերում է հրդեհը բնական եղել, իսկ որ դեպքերում՝ դիտավորյալ»,– հավելել է Մինասյանը։