ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 7-ին հավանություն է տվել էլեկտրաէներգիայի տարածաշրջանային առեւտրի աջակցության օրինագծին։

«Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ներկայացնելով՝ Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Վարդան Գեւորգյանը նշեց, որ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային առեւտուրը չի կարող զարգանալ առանց ազատականացման։ Շուկայում պետք է մի քանի ընկերություն լինի, որոնք կմրցակցեն ավելի էժան էլեկտրաէներգիայի ձեռքբերման եւ վաճառքի համար։ Այդ պատճառով օրենքում պետք է հստակեցնել ազատականացման պահանջներն ու ընդհանուր սկզբունքները։ Մինչեւ 2018–ի կեսը պետք է կազմել շուկայի մոդելների վերլուծությունը, իսկ ազատականացումն ընդհանուր առմամբ ավարտին հասցնել մինչեւ 2019-ի հուլիսը։ Մինչ այդ պետք է գործի ԵՏՄ միասնական էներգետիկ շուկան։