Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրեն Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին ՝ Արեւելյան տնտեսական համաժողովում ելույթի ժամանակ հայտնել է Ճապոնիայի վարչապետը։
«Ռուս–ճապոնական հարաբերություններում ամենակարեւորը խաղաղության պայմանագիր կնքելն է։ Մենք այս անգամ հստակ որոշել ենք, որ խաղաղության պայմանագիրը կստորագրենք հենց մենք»,– ասել է Սինձո Աբեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Վարչապետը նաեւ նշել է, որ ռուս–ճապոնական հարաբերությունները զարգացման լավ ներուժ ունեն։

























