Հյուսիսատլանտյան դաշինքը շահագրգռված է Ռուսաստանի հետ ավելի բաց ու արդյունավետ ռազմական հարաբերություններում։ Այս մասին Բաքվում ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Պյոտր Պավելի եւ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հանդիպման նախաշեմին հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական ներկայացուցիչը։

«Հաղորդակցման գծերն ավելի արդյունավետ դարձնելն ու դրանց բաց եւ հասանելի լինելն ապահովելը ՆԱՏՕ-ի շահերից է բխում, որպեսզի դրանք ռազմական թափանցիկության եւ ռիսկերը նվազեցնելու համար օգտագործենք»,- «ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է նա։

Դաշինքի ներկայացուցիչն ընդգծել է, որ Պյոտր Պավելն ու Վալերի Գերասիմովը դեռ մարտի 3-ին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են «կապի մեջ մնալ»։