Իսպանիայի գլխավոր դատախազը մտադիր է Կատալոնիայի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների դեմ քրեական գործ հարուցել՝ անկախության հանրաքվեի պատճառով,  որը հավանության էր արժանացել սեպտեմբերի 6-ին Կատալոնիայի խորհրդարանում, փոխանցում է AP-ն։ Մադրիդը կարծում է, որ դա խախտում է Իսպանիայի գերագույն օրենքները։ 

Գլխավոր պետական դատախազ Ժոզե Մանուել Մազան հայտնել է, որ երկու դատական հայց է մշակվում։ Դրանցից մեկը կոչված է պատժել Կատալոնիայի խորհրդարանի անդամներին, որոնք թույլ են տվել  բանավեճեր անցկացնել եւ քվեարկել հոկտեմբերի 1-ին նախատեսված հանրաքվեի իրավական սահմանների օգտին։ Երկրորդը տարածաշրջանային կառավարության գործադիր իշխանության դեմ է։

Նրա խոսքով՝ կատալոնացի պաշտոնյաներին կարող են մեղադրանքներ առաջադրվել այդ թվում անհնազանդության, իշխանությունը չարաշահելու եւ գումարներ վատնելու համար։