Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը կդիմի Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել նախօրեին Կատալոնիայի խորհրդարանի ընդունած՝ անկախության հանրաքվեի մասին օրենքը, հայտնում է Reuters–ը։
Կատալոնիայի օրենսդիրների ձայների մեծամասնությամբ ընդունված օրենքը հակասահմանադրական է, կարծում է Ռախոյը։
Իսպանիայի դատախազությունը հայտնել է, որ քրեական մեղադրանքներ է ներկայացնելու Կատալոնիայի խորհրդարանի անդամներին օրենքին հավանություն տալու համար։




























